Քաղաքականություն

«Հայաստան» դաշինքը Կապանում ներկայացրեց սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների համար առաջարկվող ծրագիրը

2 րոպեի ընթերցում

«Հայաստան» դաշինքը Կապանում ներկայացրեց սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների համար առաջարկվող ծրագիրը

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքը քարոզարշավի հերթական օրն ամփոփեց Սյունիքի մարզի Կապան քաղաքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դաշինքի ներկայացուցիչ Աննա Գրիգորյանը ներկայացրեց սահմանամերձ բնակավայրերի ընտանիքների համար առաջարկվող ծրագիրը։

«Սահմանամերձ բնակավայրերում յուրաքանչյուր ծնվող երեխայի համար մենք առաջարկում ենք տրամադրել ընտանիքին ամսական 60 հազար դրամ մինչև նրա չափահաս դառնալը»,- ասաց Գրիգորյանը։

Աննա Գրիգորյանն անդրադարձավ նաև կրթության ոլորտում առաջարկվող փոփոխություններին, նշեց՝ կրթությունը պետական բարձրագույն ուսումնական հաստատություններում պետք է դարձնել անվճար։

Կապանում տեղի ունեցած հանրահավաքից հետո «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանն ու թիմակիցները զրուցեցին և լուսանկարվեցին քաղաքացիների հետ։

Մայիսի 8-ից մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրապայքարին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 16 կուսակցություն։ «Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 համարի ներքո՝ «Միասին կարող ենք» կարգախոսով։ Դաշինքի կազմում միավորված են Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «ԱռԱջ» կուսակցությունները։ Դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 213 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 4 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում