Հայաստանն ու ԱՄՆ-ն նախաստորագրեցին ԹՐԻՓՓ նախագծի վերաբերյալ շրջանակային համաձայնագիր

1 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները նախաստորագրել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և միջազգային բարգավաճման» նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը»։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փաստաթղթի նախաստորագրումը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի՝ Հայաստան այցի շրջանակներում։

Հայկական կողմից փաստաթուղթը ստորագրեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, ամերիկյան կողմից՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։  

Հայերեն العربية English Español فارسی ქართული Русский 中文