Աշխարհ

ԱՊՀ-ն սկսել է Համագործակցության համաձայնագրերից Մոլդովայի դուրս գալու ընթացակարգը

1 րոպեի ընթերցում

ԱՊՀ-ն սկսել է Համագործակցության համաձայնագրերից Մոլդովայի դուրս գալու ընթացակարգը

ԱՊՀ գործադիր կոմիտեն ստացել է Մոլդովայի դիմումը՝ Համագործակցության հիմնական համաձայնագրերից դուրս գալու մասին, սակայն Քիշնևը հայտարարել է, որ ցանկանում է պահպանել համագործակցության տնտեսական ասպեկտը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևին։

«Մոլդովան մեզ ծանուցել է։ Մենք սկսել ենք ընթացակարգը։ Այն կտևի մեկ ամբողջ տարի։ Բայց նաև հնչել է հայտ Քիշնևից, որ նա ցանկանում է մնալ ԱՊՀ տնտեսական համագործակցության մեջ», - ասել է Լեբեդևը «Անկախ Պետությունների Համագործակցության 35 տարին. արդյունքներ, խնդիրներ և հեռանկարներ» թեմայով կլոր սեղանի ընթացքում։

Ավելի վաղ ԱՊՀ բազային պայմանագրերից Մոլդովայի դուրս գալու որոշումները հավանության են արժանացել երկրի նախագահ Մայա Սանդուի կողմից և մտել են ուժի մեջ։ Այնուհետև Քիշնևն այդ մասին ծանուցել է ԱՊՀ գործադիր կոմիտեին։

ԱՊՀ գլխավոր քարտուղարը նաև հայտարարել է, որ Ուկրաինան դեռևս մնում է Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից։ Նրա խոսքով՝ Կիևը չի ներկայացրել դուրս գալու դիմում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում