Մարզեր

Վարդենիկի ոռոգման ջրատար ցանցի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին

1 րոպեի ընթերցում

Վարդենիկի ոռոգման ջրատար ցանցի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ գյուղում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ավարտին են մոտենում ոռոգման ցանցի կառուցման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, Վարդենիկի ոռոգման ջրատար ցանցի կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 126 միլիոն 711 հազար դրամ, որի 75 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 25 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

Ծրագրով նախատեսված է ոռոգման ջրատարի արտաքին ու ներքին ցանցի կառուցում «Փոցխան առվի» հատվածում, Կամո Շահինյան և մի քանի այլ փողոցներում՝ 2700 գծամետր երկարությամբ, երկաթբետոնե կիսախողովակներով։

Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2025 թվականի նոյեմբերից և արդեն իրականացվել են շուրջ 90 տոկոսով։

Ծրագրի իրականացման արդյունքում այս տարվա ոռոգման շրջանի մեկնարկից ոռոգման ջուրը Վարդենիկի շուրջ 400 տնտեսության ոռոգման ջուրը կմատակարարվի անկորուստ ժամանակին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում