Հայաստանում օդի որակի բարելավման ուղղությամբ իրականացվում են համակարգային բարեփոխումներ. նախարար

2 րոպեի ընթերցում

Հայաստանում մթնոլորտային օդի պահպանության ոլորտում իրականացվում են լայնածավալ և համակարգային բարեփոխումներ՝ նպատակ ունենալով ձևավորել գիտահեն, կանխատեսելի և միջազգային չափանիշներին համապատասխան կառավարման համակարգ, որն ուղղված է օդի որակի արդյունավետ վերահսկմանը և բնակչության առողջության պաշտպանությանը։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։

Նա նշել  է, որ Հայաստանում վերջին տարիներին մթնոլորտային օդի պահպանության ոլորտում իրականացվում են խորքային և համակարգային փոփոխություններ՝ նպատակ ունենալով երկարաժամկետ լուծումներ տալ օդի աղտոտվածության նվազեցման խնդիրներին։

Այս նպատակով մշակվել է մթնոլորտային օդի պահպանության հնգամյա ծրագիր, որը սահմանում է հստակ քայլեր, գործողությունների հաջորդականություն և պատասխանատու կառույցներ՝ ոլորտի արդյունավետ կառավարման համար։

Զուգահեռաբար վերանայվել է օդի որակի գնահատման ամբողջ համակարգը՝ այն համապատասխանեցնելով միջազգային ստանդարտներին։ Փոխվել են չափման և վերլուծության մեթոդները, ինչը հնարավորություն է տալիս ապահովել ավելի ճշգրիտ, վստահելի և համադրելի տվյալներ օդի վիճակի վերաբերյալ։

Նոր մոտեցմամբ օդի որակը գնահատվելու է նաև տարածքային սկզբունքով՝ հաշվի առնելով յուրաքանչյուր տարածաշրջանի առանձնահատկությունները և բնապահպանական խնդիրները։

Միաժամանակ երկիրը համալրվում է ժամանակակից դիտակայաններով, որոնք հնարավորություն են տալիս իրական ժամանակում հետևել օդի որակի փոփոխություններին՝ ապահովելով տվյալների առավել հասանելիություն և թափանցիկություն հանրության համար։

Խստացվել է նաև վերահսկողությունը շինարարական և հանքարդյունաբերական ոլորտներում գործող կազմակերպությունների նկատմամբ։ Սահմանվել են պարտադիր պահանջներ՝ փոշու արտանետումների նվազեցման նպատակով, իսկ դրանց չկատարման դեպքում նախատեսվում են պատասխանատվության հստակ մեխանիզմներ։

«Իրականացվող բարեփոխումների նպատակն է ապահովել ավելի մաքուր օդ, առողջ շրջակա միջավայր և կյանքի որակի բարձրացում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար»,- ասել է նախարարը։

Հայերեն English Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները