ԱՀԿ-ն հաղորդել է Կոնգոյում Էբոլայի ավելի քան 900 ենթադրյալ դեպքի մասին

2 րոպեի ընթերցում

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում (ԿԴՀ) Էբոլա վիրուսով վարակման ենթադրյալ դեպքերի թիվը գերազանցել է 900-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

«Համաճարակի հսկողության ընդլայնմանը զուգընթաց ԿԴՀ-ում Էբոլայի բռնկմանը հակազդելու շրջանակներում հայտնաբերվել է ավելի քան 900 ենթադրյալ դեպք, այդ թվում՝ 101 հաստատված դեպք», - գրել է նա X հարթակում։

Գեբրեյեսուսը նշել է, որ Իտուրիի նահանգում, որը բռնկման էպիկենտրոնն է, ապրում է 5 միլիոն մարդ։ Յուրաքանչյուր չորրորդը հումանիտար օգնության կարիք ունի, իսկ յուրաքանչյուր հինգերորդը ներքին տեղահանված է։

«Բռնությունն ստիպում է մարդկանց լքել իրենց տները, այդ թվում՝ բժշկական և հումանիտար ոլորտի աշխատողներին։ Սա լրջորեն դժվարացնում է շփումների հսկման ընդլայնումը և վարակվածների ավելի շուտ հայտնաբերումը», - նշել է ԱՀԿ ղեկավարը։

Մայիսի 17-ին ԱՀԿ-ն Էբոլայի բռնկման պատճառով արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել ԿԴՀ​-ում և Ուգանդայում։ Մայիսի 22-ին կազմակերպությունը ԿԴՀ-ում ռիսկի մակարդակը բարձրացրել է «բարձրից» մինչև «շատ բարձր»։

Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ իրավիճակը բարդանում է այն բանով, որ բռնկումը պայմանավորված է Էբոլա վիրուսի հազվագյուտ տարբերակով, որի համար գոյություն չունի հավանության արժանացած պատվաստանյութ կամ հատուկ բուժում։

Էբոլա վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է 1976 թ. Սուդանում և ԿԴ​​Հ-ում։ Այս բռնկումներից մեկը գրանցվել է Էբոլա գետի մերձակայքում, որից և հիվանդությունն ստացել է իր անվանումը։ Վարակվելու դեպքում մահացության միջին մակարդակը կազմում է մոտավորապես 50%։

Հայերեն Русский

Սևանա լճի աղտոտում և հողերի դեգրադացում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն

Չինաստանի ԱԳ նախարարը Սոֆիայում հանդիպել է Բուլղարիայի վարչապետի հետ. BTA

Դատավարության մասնակցի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

1614,1 քմ մակերեսով մարզահամալիրի նկատմամբ ««Հայաստան» մարզական միություն» ՀԿ-ի սեփականության իրավունքի գրանցումը ճանաչվել է ոչ իրավաչափ. Դատախազություն

Հայաստանը դպրոցական սննդի կազմակերպման առաջատարներից. COP17-ում ներկայացվեց հայկական փորձը

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնել համագործակցությունը նյութական պահուստի և պատրաստվածության ոլորտում․ ՆԳ նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի ներկայացուցչին

Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան կրկին գործընկերներից նախազգուշացում չի ստացել Ռուսաստանի հրթիռային հարձակումից առաջ

Հայաստանից ԱՄՆ արտահանվող դռների մեջ հայտնաբերվել է 37 900 տուփ ծխախոտ. ՊԵԿ-ի բացահայտումը

Կոնգոյում էբոլան տարածվել է նոր նահանգում, Քենիայում նոր դեպք է հաստատվել

COP17. ի՞նչ է սպասվում Կանաչ գոտում