«Լուսավոր Հայաստան»-ը քարոզարշավի հերթական օրն անցկացրել է Ագարակում
1 րոպեի ընթերցում

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի հերթական օրն անցկացրել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեսանյութ է հրապարակվել կուսակցության ֆեյսբուքյան էջում:
Կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն ու քաղաքական ուժի ներկայացուցիչները շրջել են քաղաքում, զրուցել քաղաքացիների հետ, նրանց ներկայացրել իրենց նախընտրական ծրագիրը:
«Շնորհակալ ենք Ագարակին՝ ջերմ վերաբերմունքի համար»,- գրված է տեսանյութին կից հրապարակման մեջ:
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 19 համարի ներքո։ Կուսակցության կարգախոսն է՝ «Պաշտպանիր ինքնությունդ»։ Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 89 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ, որը գլխավորում է կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը։