Քաղաքականություն

«Բոլորին դեմ եմ»-ը Գյումրիում իրականացրեց «Պորտը տեղը դնելու» ակցիան

2 րոպեի ընթերցում

«Բոլորին դեմ եմ»-ը Գյումրիում իրականացրեց «Պորտը տեղը դնելու» ակցիան

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը Գյումրիում իրականացրեց «Պորտը տեղը դնելու» ակցիան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ակցիան տեղի ունեցավ նախընտրական քարոզչության շրջանակում:

Կուսակցության ներկայացուցիչները Գյումրու Ռիժկովի ճեմուղում տեղադրել էին ընտրություններին մասնակցող բոլոր 19 ուժերի պատկերներով պաստառ, իսկ քաղաքացիները կարող էին պորտի պատկերով կպչուն թղթերը փակցնել իրենց նախընտրած քաղաքական ուժի խորհրդանիշի վրա, այդ ճանապարհով «պորտը տեղը դնել» տվյալ ուժի:

Կուսակցության ներկայացուցիչները նշեցին, որ իրենց մեղադրում են անլուրջ լինելու մեջ, սակայն իրենց ակցիաները շատ լուրջ են և շատ քաղաքական:

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Բոլորին դեմ եմ» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 87 հոգանոց ցուցակ։ Կուսակցության ներկայացուցիչները հայտարարել են, որ իրենց կուսակցությունը ինքնալուծարվող է, իսկ իշխանության գալու դեպքում 100 օրվա ընթացքում կիրականացնեն իրենց խոստումները և հրաժարական կտան, որպեսզի տեղի ունենան նոր ընտրություններ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն իրավապաշտպան Նինա Կարապետյանցն է, որը, հաղթանակի դեպքում, կգլխավորի 100-օրյա կառավարությունը և կպարտավորվի դրանից հետո 10 տարի չզբաղվել քաղաքականությամբ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում