Քաղաքականություն

Արման Թաթոյանը խոսել է հողագործությունը որպես աշխատանքային ստաժ հաշվարկելու մասին

1 րոպեի ընթերցում

Արման Թաթոյանը խոսել է հողագործությունը որպես աշխատանքային ստաժ հաշվարկելու մասին

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող «Միասնության թևեր» կուսակցությունը խոստանում է հողագործությունը հաշվարկել, որպես աշխատանքային ստաժ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը:

«Գյուղերում հող մշակողները, ում աշխատած տարիները աշխատանքային գրքույկի մեջ չեն գրում ու ստաժի մեջ չեն հաշվարկում: Նույնը վերաբերում է նաև նրանց, ում ասում են, թե արխիվը չկա, աշխատանքային գրքույկ չկա: Մենք ձեր ստաժը հաշվի ենք առնելու ու դուք դրա համար ստանալու եք ձեր արդար աշխատանքի համար արդար վարձատրությունը»,- գրել է Թաթոյանը:

Մայիսի 8-ից մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ 

Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցության քվեաթերթիկի համարը 6-րդն է, ցուցակում ընդգրկված են 80 թեկնածու: Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Արդարությունը գալիս է» կարգախոսով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում