Միացյալ Նահանգներ

Զինված անձը կրակ է բացել Սպիտակ տան մոտ

1 րոպեի ընթերցում

Զինված անձը կրակ է բացել Սպիտակ տան մոտ

Վաշինգտոնի 17-րդ փողոցի ու Փենսիլվանիա պողոտայի խաչմերուկում` Սպիտակ տան անվտանգության անցակետի մոտ, մի տղամարդ պայուսակից հանել է ատրճանակը և կրակ բացել։ Տեղում գտնվող գաղտնի ծառայության աշխատակիցները պատասխան կրակ են բացել ու վիրավորել զինված անձին։ Նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է CBS-ը, հրաձգության ժամանակ վիրավորվել է անցորդներից մեկը, սակայն նրա վիճակի մանրամասներ հայտնի չեն։ Գաղտնի ծառայության աշխատակիցների շրջանում վիրավորներ չկան։

CBS և NBC աղբյուրների համաձայն՝ կրակողը 21-ամյա Նասիր Բեսթն էր, ով հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ունեցել։ 2025 թվականի հուլիսին Բեսթը փորձել էր մտնել Սպիտակ տուն, որից հետո ձերբակալվել և ուղարկվել հոգեբուժական կլինիկա։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միջադեպի պահին գտնվել է Սպիտակ տանը, սակայն, ըստ գաղտնի ծառայության խոսնակի, «նա չի տուժել»։

Ինքը՝ Թրամփը, TruthSocial սոցիալական ցանցում, շնորհակալություն է հայտնել գաղտնի ծառայությանը «արագ և պրոֆեսիոնալ գործողությունների» համար։

 

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում