ՀՀ ԱԺ փոխնախագահն ու ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը մայիսի 22-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներն ու խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերը:
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին: