Եվրոպա

Իսպանիան խոստացել է 50 միլիոն եվրո տրամադրել Կիևին սպառազինությունների մատակարարման ծրագրի համար

1 րոպեի ընթերցում

Իսպանիան խոստացել է 50 միլիոն եվրո տրամադրել Կիևին սպառազինությունների մատակարարման ծրագրի համար

Իսպանիան 50 միլիոն եվրո կհատկացնի ամերիկյան PURL ծրագրին, որը նախատեսված է Ուկրաինային սպառազինությունների մատակարարումների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է թագավորության արտաքին գործերի նախարար Խոսե Մանուել Ալբարեսը՝ ժամանելով Շվեդիայում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը։

«Երեկ տեղի ունեցավ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստը։ Իսպանիան ստանձնեց պարտավորություն հատկացնել լրացուցիչ 50 միլիոն եվրո PURL մեխանիզմին», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

PURL նախաձեռնության շրջանակներում ՆԱՏՕ-ի եվրոպական երկրները պարտավորվել են իրենց միջոցներով զենք գնել Միացյալ Նահանգներից՝ Կիևին փոխանցելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում