Եվրոպա

Լատվիան հայտարարել է, որ Ուկրաինային թույլ չի տվել օգտագործել իր օդային տարածքը

1 րոպեի ընթերցում

Լատվիան հայտարարել է, որ Ուկրաինային թույլ չի տվել օգտագործել իր օդային տարածքը

Լատվիայի իշխանություններն Ուկրաինային թույլ չեն տվել օգտագործել իրենց օդային տարածքը, այդ թվում` անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) թռիչքների համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Լատվիայի արտաքին գործերի նախարար Բայբա Բրաժեն Շվեդիայում ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների հանդիպմանը ժամանելիս լրագրողների հետ զրույցում:

«Ո՛չ, մենք Ուկրաինային թույլ չենք տալիս օգտագործել մեր օդային, ցամաքային կամ ծովային տարածքը։ Դա փաստ է։ Լատվիան անվտանգության մեջ է…. Մենք գիտենք, թե ինչ ենք անում։ Մենք մեր օդային տարածքը չենք տրամադրում ուկրաինական անօդաչու սարքերին», - նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Մայիսի 21-ին Լատվիայի ազգային զինված ուժերը հայտնել են երկրի երկնքում առնվազն մեկ անօդաչու թռչող սարքի հայտնաբերման մասին։ ԱԹՍ-ի պատկանելությունը չի նշվել։ Անօդաչու թռչող սարքի հայտնաբերումից հետո հայտարարվել է օդային տարածքի սպառնալիքի ռեժիմ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում