Աշխարհ

Կոնգոյում Էբոլա տենդից մահացությունների թիվն աճել է. AP

1 րոպեի ընթերցում

Կոնգոյում Էբոլա տենդից մահացությունների թիվն աճել է. AP

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, ենթադրաբար, Էբոլայից մահվան դեպքերի թիվը հասել է 160-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press-ը՝ հղում անելով տեղի իշխանություններին։

Ըստ հրապարակման՝ Կոնգոյի իշխանությունները մայիսի 21-ին հաղորդել են, որ երկրի երկու նահանգում գրանցվել է 160 ենթադրյալ մահ և 671 ենթադրյալ վարակման դեպք։

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ երկրում, ենթադրաբար, Էբոլա տենդից մահացածների թիվը հասել է 139-ի, վարակվածների թիվը գերազանցել է 600-ը։

ԱՀԿ-ն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Ուգանդայում Էբոլայի բռնկման հետ կապված իրադրությունը համարել է արտակարգ և այլ պետությունների համար վտանգ ներկայացնող։

ԿԴՀ-ում Էբոլա տենդի նախորդ բռնկումն ավարտվել է 2025 թվականի հոկտեմբերին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում