«Հայաստան» դաշինքը քարոզարշավ է անցկացնում Արագածոտնի մարզում

2 րոպեի ընթերցում

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները՝ դաշինքի առաջնորդ և նախընտրական ցուցակի առաջին համար Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում մայիսի 21-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում են։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  քարոզարշավի շրջանակներում Ապարանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Ռոբերտ Քոչարյանն անդրադարձել է տարածքների համաչափ զարգացման կարևորությանը։

«Հայաստանը միայն Երևանը չէ. տարածքները պետք է զարգանան համաչափ»,-ասել է Քոչարյանը։

Նա ևս մեկ անգամ հիշեցրել է իրենց ծրագրային քաղաքականության կարևորագույն կետերի՝ արդյունաբերական քաղաքականության և նոր աշխատատեղերի ստեղծման մասին։

«Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի հաջորդ կանգառն Ալագյազ բնակավայրն է, որտեղ դաշինքի անդամները հանդիպել են եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ։ Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ եզդիներն աչքի են ընկնում խիզախությամբ։ «Պետությունը պետք է անի ամեն ինչ, որ դուք ընկալեք Հայաստանը որպես ձեր միակ և անբաժանելի հարազատ հայրենիքը»,-ասել է նա։

Մայիսի 8-ից մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ 

«Հայաստան» դաշինքը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 17 համարի ներքո՝ «Միասին կարող ենք» կարգախոսով։ Դաշինքի կազմում միավորված են Հայ Հեղափոխական Դաշնակցություն և «ԱռԱջ» կուսակցությունները։

Դաշինքը ԿԸՀ է ներկայացրել 213 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 4 թեկնածուից բաղկացած ցուցակ։ 

Հայերեն Русский

ՀՀ ՆԳ նախարարը COP17-ի շրջանակում հանրային անվտանգության ապահովման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

«ԱԿԳ» դեղատների ցանցում բացահայտվել են էական խախտումներ

Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել COP17-ը

«Երևանյան բեսթսելեր». «Գիշատիչների խնջույքը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. սեպտեմբեր, 2026

ՆԱՏՕ-ում հավաստիացրել են, որ միջուկային զսպման Steadfast Noon զորավարժությունները չեն սպառնում Ռուսաստանին

Դատախազությունը Դիլիջան համայնքի նախկին՝ թիվ 9 մանկապարտեզի շենքը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Արհեստական բանականությունը գերբանականություն չկոչողները «թշնամի» են. Թրամփ

Հութիները հայտնել են Եմենի մի շարք նահանգների ուղղությամբ սաուդական ուժերի հարվածների մասին

Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատարի վերաբերյալ վարույթն ուղարկվել է դատարան

Գիշերը ՌԴ-ի ուղղությամբ արձակվել է 505 ԱԹՍ. Մոսկվան և Կիևը հայտնել են նոր զոհերի և վիրավորների մասին