Ռուսաստանն ակտիվ աջակցություն կցուցաբերի Կուբային. Զախարովա

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը դատապարտում է Կուբայի գործերին միջամտելու ցանկացած փորձ և կցուցաբերի ամենաակտիվ աջակցությունը կուբացի ժողովրդին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Կուբայի հեղափոխության առաջնորդ Ռաուլ Կաստրոյի դեմ ներկայացված մեղադրանքներին։

«Մենք վերահաստատում ենք մեր լիակատար համերաշխությունը Կուբայի հետ և խստորեն դատապարտում ենք ինքնիշխան պետության ներքին գործերին կոպիտ միջամտության, սպառնալիքի, անօրինական, միակողմանի սահմանափակող միջոցառումների և շանտաժի ցանկացած փորձ։ Մենք կշարունակենք ամենաակտիվ աջակցությունը ցուցաբերել եղբայրական կուբացի ժողովրդին այս չափազանց դժվար ժամանակահատվածում։ Հավանան տեղեկացվել է դրա մեթոդների և այլ հիմնարար ասպեկտների մասին», - ասել է Զախարովան։

Մայիսի 20-ին ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը մեղադրանքներ է հրապարակել Ռաուլ Կաստրոյի և հինգ անձանց դեմ՝ նրանց մեղադրելով սպանության և ԱՄՆ-ի քաղաքացիների սպանության նպատակով դավադրության մեջ՝ կապված 1996 թվականին Hermanos en Rescate հումանիտար կազմակերպությանը պատկանող երկու ամերիկյան ինքնաթիռների կործանման հետ։

Կուբայի նախագահ Միգել Դիաս Կանելն անօրինական է համարել ԱՄՆ-ի մեղադրանքները՝ կատարվածը քաղաքական գործողություն անվանելով։

Հայերեն Русский

Հայաստանն ու Վրաստանը նախանշում են արդարադատության ոլորտում համագործակցության նոր ուղղություններ

«Սևան» ազգային պարկի տարածքում կատարվել է 5 հեկտար անտառատունկ

Վարչապետի համոզմամբ՝ ՀՀ-ում գրեթե վերացել է ծայրահեղ աղքատությունը

Մոլդովայի ԱԳ նախարարը հայտնել է Ռուսաստանի և Բելառուսի դեմ ԵՄ պատժամիջոցներին միանալու ճանապարհային քարտեզի մասին․ Moldpres

Վարչապետի խոսքով՝ նոր Սահմանադրության նախագիծը կլրամշակվի «Իրական Հայաստանի» գաղափարախոսության շրջանակում

Գեղարքունիքի երկրագիտական թանգարանում տեղի է ունեցել կենսաբանական գիտությունների դոկտոր Պապին Ղանդիլյանին նվիրված հուշ-ցերեկույթ

Փաշինյանը նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրության հետ երկխոսության անհրաժեշտություն է տեսնում

Մոսկվայում նշվել է ԱՊՀ ՄՀԳՀ-ի հիմնադրման 20-ամյակը

Վարչապետն անհրաժեշտ է համարում հրաժարվել թղթային ՀԴՄ կտրոններից

Ֆինանսական գրագիտության հերթական կանգառը՝ Գլոբալ Բրիջ կրթահամալիրում. Իդրամ և IDBank