ԲԴԽ նախագահը ԵԽ ներկայացուցիչների հետ քննարկել է դատական համակարգի թվայնացման և բեռնաթափման հարցերը

3 րոպեի ընթերցում

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Արթուր Աթաբեկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Մարդու իրավունքների և արդարադատության համագործակցության վարչության ղեկավար Լիլյա Գրետարսդոտիրի գլխավորած պատվիրակությանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել դատական դեպարտամենտը։ 

Ողջունելով հյուրերին՝ Արթուր Աթաբեկյանը երախտագիտություն է հայտնել Եվրոպայի խորհրդին «Աջակցություն դատաիրավական բարեփոխումների իրականացմանը Հայաստանում» ծրագրի շրջանակում ցուցաբերված աջակցությունների համար։

Նա ընդգծել է Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման ընթացակարգերի վերաբերյալ իրավական կարգավորումների մշակման և փորձագիտական կարծիքների տրամադրման ուղղությամբ իրականացված արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև դատարանների գործավարության կարգի կատարելագործմանն ուղղված փորձագիտական գնահատականներն ու մասնագիտական խորհրդատվությունը, որոնք նշանակալի ներդրում են արդարադատության արդյունավետ կազմակերպման և դատական համակարգի ինստիտուցիոնալ զարգացման գործում։

Կողմերն անդրադարձել են Եվրոպայի խորհրդի փորձագետների և ծրագրերի էական դերակատարությամբ իրականացված դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման բարեփոխումներին և վիճակագրությանը։

Այս համատեքստում առանձնացվել է իրավական վեճերի այլընտրանքային լուծման մեխանիզմների զարգացման հեռանկարները՝ կարևորելով հաշտարարների ինստիտուտը։

Հանդիպմանը քննարկվել են նաև ԵԽ-ՀՀ նոր նախագծվող Գործողությունների ծրագրում ներառվելիք առաջնահերթություններն ու հեռանկարային ուղղությունները։

Քննարկման առարկա են դարձել դատական համակարգի թվայնացման և արհեստական բանականության կիրառման հարցերը, դատարաններում անձնական տվյալների պաշտպանության և տվյալների ապանձնավորման կարգավորումները, ինչպես նաև դատարանների բեռնաթափմանն ուղղված շարունակական աշխատանքներում նոր, համալիր լուծումների մշակման կարևորությունը։

Եվրոպացի հյուրի խնդրանքով՝ ԲԴԽ նախագահը ներկայացրել է միջազգային գործընկերների հետ իրականացվող դատական համակարգի վստահության բարձրացման հանձնառությունները, որոնց առանցքում է դատական իշխանություն-քաղաքացիական հասարակություն-լրատվամիջոցներ համագործակցությունը։ Նա կարևորել է քաղհասարակության հետ երկխոսելու միջոցով ներառական միջավայր ձևավորելուն միտված քայլերը։

Հանդիպման ավարտին գործընկերներն արձանագրել են սեղմ ժամկետում աշխատանքային քննարկման ձևաչափով գործողությունների նոր ծրագիր մշակելու անհրաժեշտությունը։

Հանդիպմանը մասնակցել են ԲԴԽ անդամ Անահիտ Աբրահամյանը, Հայաստանում Եվրոպայի խորհրդի (ԵԽ) երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն,Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ Արշակ Վարդապետյանը, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչության իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը:

Հայերեն English Русский

Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր. Քննչական կոմիտե

Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին

Համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող առյուծները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահը կայցելի ԱՄՆ

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան զոհեր

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին

Պորտուգալական «Բենֆիկա» ակումբի ակադեմիան մուտք է գործում Հայաստան