«Երկիրը երկիր չի» արտահայտությունն արդեն ուղարկված է պատմություն. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանում իրական երկրի իրական կառուցումը սկսվել է, և «երկիրը երկիր չի» արտահայտությունն արդեն անցյալում է մնացել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Թումանյան համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, արձակուրդում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը նշել է, որ վերջին տարիներին հաճախակի է շրջել Հայաստանի տարբեր բնակավայրերով, սակայն ընթացիկ նախընտրական քարոզարշավը առանձնահատուկ հնարավորություն է տվել ավելի խորությամբ տեսնելու երկրում տեղի ունեցող փոփոխությունները։

«Ազգային ժողովի նախագահի հետ ավտոբուսի մեջ նստած էինք, ասում եմ՝ տպավորություններս հենց կուտակվում է, ի վերջո արտահայտվում է։ Եվ ասում եմ՝ այնուամենայնիվ, մեզ հաջողվեց սկսել իրական երկրի իրական կառուցումը։ Ես դա եմ տեսնում, ժողովուրդ»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ «երկիրը երկիր չի» արտահայտությունն արդեն ուղարկված է պատմություն։

«Մեզ ձեզ հետ միասին հաջողվել է ստեղծել երկիր, ստեղծել պետություն, դնել բարեկեցության հիմքերը։ Այն արտահայտությունը, որ լավ է լինելու, երևի լավ կլինի, արդեն անցյալում է, որովհետև ոչ թե լավ է լինելու, այլ լավ է այսօր, լավ է հիմա, լավ է այստեղ»,- նշել է նա։

Փաշինյանը հիշեցրել է նաև 2021 թվականի ընտրությունների ժամանակ հնչեցրած «Ապագա կա» կարգախոսը՝ ընդգծելով, որ այդ ապագան, իր գնահատմամբ, արդեն իրականություն է դարձել։

«2021 թվականին մենք եկանք և ձեզ ասացինք, որ ապագա կա, դուք հավատացիք և վստահեցիք, և այսօր ես հպարտ եմ ձեզ ասելու, որ ապագան այսօր է, ապագան այստեղ է, ապագան հիմա է, և դուք հիմա կանգնած եք ապագայի մեջ, ապրում եք ապագայի մեջ»,- ասել է Փաշինյանը։

Մայիսի 8-ից Հայաստանում մեկնարկել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցում է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։ Կուսակցության վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է։

Հայերեն Español Русский

Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող անշարժ գույքը Դիլիջան համայնքին վերադարձնելու նպատակով Դատախազությունը պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Թրամփը հայտարարել է, որ եթե ինքը չլիներ, Թուրքիան կմտներ Իսրայելի դեմ պատերազմի մեջ

Ռազմավարական փաստաթուղթը նոր պատուհան կբացի հայ-իրանական համագործակցության համար. Շիրղոլամի

Թրամփը հայտարարել է, որ Թուրքիան կստանա F-35 կործանիչներ

Մադյարը հաստատել է, որ Հունգարիան զենք չի մատակարարի Ուկրաինային

ՆԱՏՕ-ն Իրանի միջուկային հնարավորությունների ոչնչացումը համարում է «կարևոր ամբողջ աշխարհի համար». Ռյուտե

ԵՄ-ն Հայաստանի ու Ադրբեջանի հետ քննարկում է տարածաշրջանի հաղորդակցային երթուղիների զարգացմանն աջակցելու տարբերակները. Գրոնո

Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը դադարեցնելու ժամանակավոր համաձայնագիրն «ավարտվել է»

ԵՄ-ն Հայաստանին է նվիրաբերել նոր սերնդի ականազերծման մեքենա. այն կօգտագործվի նաև սահմանազատման գործընթացում

Ակունք համայնքը հրավիրում է հողամասի աճուրդի