Եվրոպա

Նիդեռլանդներն անցնող տարում Կիևին ավելի քան 5 մլրդ եվրոյի սպառազինություն է մատակարարել

1 րոպեի ընթերցում

Նիդեռլանդներն անցնող տարում Կիևին ավելի քան 5 մլրդ եվրոյի սպառազինություն է մատակարարել

Նիդեռլանդներն անցյալ տարի Ուկրաինային մատակարարել է ավելի քան 5 միլիարդ եվրոյի սպառազինություն և ռազմական տեխնիկա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին ասվում է թագավորության պաշտպանության նախարարության հաշվետվության մեջ:

Նշվում է, որ մատակարարումների աճը կապված է Կիևին ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող ռազմական աջակցության կրճատման հետ։

Նիդեռլանդները շարունակել է մատակարարել հակաօդային պաշտպանության համակարգեր, հրետանի, զինամթերք և մարտական ​​​​մեքենաներ, ինչպես նաև մասնակցել է ուկրաինացի զինծառայողների վերապատրաստմանը։ Երկրի իշխանությունները 2026 թվականի համար արդեն իսկ 3 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն են պահեստավորել Ուկրաինայի համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում