Քաղաքականություն

Արման Թաթոյանը խոստանում է օրենսդրական փոփոխությամբ գյուղատնտեսական աշխատանքը ստաժ համարել

2 րոպեի ընթերցում

Արման Թաթոյանը խոստանում է օրենսդրական փոփոխությամբ գյուղատնտեսական աշխատանքը ստաժ համարել

«Միասնության թևեր» կուսակցությունը նախընտրական քարոզարշավի շրջանակում այցելել է Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Արման Թաթոյանի հետ հանդիպման ժամանակ բնակիչներից մեկը հարց է բարձրացրել, որ տարիներ շարունակ դաշտում աշխատելով՝ այսօր կանգնել է այն խնդրի առաջ, որ այդ աշխատանքը չի հաշվարկվում որպես աշխատանքային ստաժ, ինչն անմիջական ազդեցություն ունի թոշակի և սոցիալական այլ իրավունքների վրա։

«Մենք օրենսդրությունը փոխելու ենք, որպեսզի գյուղատնտեսական աշխատանքը ևս համարվի ստաժ, և հետագայում թոշակի ու սոցիալական այլ հարցերի հաշվարկման ժամանակ հիմք ընդունվի որպես աշխատանքային ստաժ»,- նշել է Արման Թաթոյան։

Նա շեշտել է, որ պետությունը պարտավոր է արժևորել գյուղացու տարիների աշխատանքը և ապահովել սոցիալական արդարություն այն մարդկանց համար, ովքեր իրենց աշխատանքով պահել են գյուղն ու գյուղատնտեսությունը։

Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ 

Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցության քվեաթերթիկի համարը 6-րդ է, կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված է 80 թեկնածու:  Կուսակցության վարչապետի թեկնածուն Արման Թաթոյանն է։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում