Քաղաքականություն

«Բարգավաճ Հայաստան»-ը շարունակել է քարոզարշավը Սյունիքի մարզում

2 րոպեի ընթերցում

«Բարգավաճ Հայաստան»-ը շարունակել է քարոզարշավը Սյունիքի մարզում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մայիսի  20-ին շարունակել են քարոզարշավը Սյունիքի մարզում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ անդամների հետ շրջել է Ագարակում և Մեղրիում, շփվել բնակիչների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին։

Ծառուկյանը ևս մեկ անգամ հիշեցրել է, որ իրենց ծրագրային առաջնահերթություններից է Հայաստանում կրթությունն ու առողջապահությունն անվճար դարձնելը, համաներում կիրառելը։

«Մենք պետք է զարգացնենք մեր տնտեսությունը, որպեսզի մարդիկ կարողանան աշխատանք ունենալ»,-ասաց նա։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրով՝ 7 համարի ներքո։

Կուսակցության կարգախոսն է՝ «Երաշխավորված խաղաղություն, բարգավաճ Հայաստան, բարեկեցիկ կյանք»։

ԲՀԿ-ն ԿԸՀ է ներկայացրել 104 թեկնածուից բաղկացած ցուցակ և ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում