Եվրոպա

«Սոֆիայի երաժշտական ​​շաբաթներ» փառատոնի կենտրոնում լինելու են Հայաստանը և Հունաստանը․ BTA

2 րոպեի ընթերցում

«Սոֆիայի երաժշտական ​​շաբաթներ» փառատոնի կենտրոնում լինելու են Հայաստանը և Հունաստանը․ BTA

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

 «Սոֆիայի երաժշտական ​​շաբաթներ» փառատոնի կազմակերպիչները հայտարարել են, որ այս տարի փառատոնը կներառի միջազգային ճանաչում ունեցող կատարողների, կլինեն համաշխարհային և բուլղարական պրեմիերաներ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA), այս մասին փառատոնի կազմակերպչական ասուլիսում հայտարարել է Բուլղարիայի մշակույթի նախարար Եվտիմ Միլոշևը։

Այս տարվա փառատոնի կենտրոնական երկրները լինելու են Հայաստանն ու Հունաստանը։

Սոֆիայի մշակույթի և զբոսաշրջության հարցերով փոխքաղաքապետ Իրինա Դակովան համոզմունք է հայտնել, որ նմանօրինակ մշակութային կամուրջները «կարևոր երկխոսություն են մեր միջազգային հարաբերությունների համար»։

Սոֆիայի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր մաեստրո Նայդեն Տոդորովը պարզաբանել է, որ փառատոնի ծրագրի համար ավանդույթ է ներառել հեղինակավոր միջազգային երաժիշտների ելույթները։

«Այս տարի աշխարհի տարբեր ծայրերից կրկին կայցելեն ֆենոմենալ կատարողներ», - ասել է նա։

Նրա խոսքով՝ փառատոնի պատվավոր հյուրերից մեկը կլինի Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Կիրիլ Պետրենկոն։

«Սա այն համերգն է, որին մենք սպասել ենք 10 տարի»,- հավելել է մաեստրոն։

 Ծրագրում ընդգրկված այլ միջազգային երաժիշտների թվում են շեփորահար Թինե Թինգ Հելսեթը, դաշնակահար Իվո Պոգորելիչը և դիրիժորներ Միշել Տաբաչնիկը և Քրիստոֆ Էշենբախը: Չինաստանի ազգային օպերան «Տուրանդոտ» օպերան կներկայացնի Մշակույթի ազգային պալատում՝ Ջակոմո Պուչինիի օպերայի պրեմիերայի 100-ամյակի կապակցությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում