Քաղաքականություն

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչները քարոզարշավի շրջանակներում Կոտայքի մարզում են

1 րոպեի ընթերցում

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչները քարոզարշավի շրջանակներում Կոտայքի մարզում են

«Միասնության թևեր» կուսակցության ներկայացուցիչները՝ նախընտրական ցուցակի երկրորդ համար Դավիթ Անանյանի գլխավորությամբ, քարոզարշավ են անցկացնում Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կուսակցության ներկայացուցիչները քաղաքացիներին ներկայացնում են իրենց նախընտրական ծրագիրը, շփվում նրանց հետ։ 

Դավիթ Անանյանը քաղաքացիներին խնդրում է ծանոթանալ իրենց ծրագրի հետ, հորդորում հունիսի 7-ին անպայման գնալ ընտրությունների և ընտրել այն ուժին, որին ցանկանում են։  

Կուսակցությունը մայիսի 20-ին քարոզարշավ կանցկացնի նաև Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում, իսկ ժամը 16։30-ին կլինեն Երևանի Աջափնյակ վարչական շրջանում։ 

Մայիսի 8-ից մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ 

Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցության քվեաթերթիկի համարը 6-րդն է, ցուցակում ընդգրկված են 80 թեկնածու: Կուսակցությունն ընտրություններին մասնակցում է «Արդարությունը գալիս է» կարգախոսով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում