Մերձավոր Արևելք

ԱՄՆ ռազմածովային ուժերը 10 ծովային ական են հայտնաբերել Հորմուզի նեղուցում

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ ռազմածովային ուժերը 10 ծովային ական են հայտնաբերել Հորմուզի նեղուցում

Ամերիկյան ռազմածովային ուժերն առնվազն 10 ծովային ական են հայտնաբերել, որոնք տեղադրվել էին Հորմուզի նեղուցի ջրատարածքում: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել է CBS News հեռուստաալիքը՝ հղում անելով իրադրությանը ծանոթ ամերիկացի պաշտոնատար անձանց։

«ԱՄՆ-ն առնվազն 10 ական է հայտնաբերել Հորմուզի նեղուցում», - հայտնել են նրանք։

Մարտ ամսին հեռուստաալիքը հաղորդել էր, որ, ամերիկյան հետախուզության գնահատումներով, Հորմուզի նեղուցում գտնվել է առնվազն մեկ տասնյակ ստորջրյա ական։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում