Իրան

Թրամփն Իրանի հետ հակամարտության արագ կարգավորման հույս ունի

1 րոպեի ընթերցում

Թրամփն Իրանի հետ հակամարտության արագ կարգավորման հույս ունի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Իրանի հետ հակամարտությունը շատ շուտով կավարտվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարությունը ԱՄՆ ղեկավարն արել է մայիսի 19-ին՝ ելույթ ունենալով Սպիտակ տանն ամերիկացի օրենսդիրների մասնակցությամբ տեղի ունեցած միջոցառմանը:

«Մենք շատ արագ վերջ կտանք այդ պատերազմին: Նրանք (Իրանը – խմբ.) շատ են ցանկանում գործարք կնքել, նրանք հոգնել են», - հայտարարել է Միացյալ Նահանգների ղեկավարը:

«Դա տեղի կունենա, և տեղի կունենա արագորեն», - հավելել է նա:

Թրամփը կրկին հայտարարել է, որ թույլ չեն տալու Իրանին միջուկային զենք ունենալ։ «Մենք արագորեն վերջ կտանք ամենին, նրանք միջուկային զենք չեն ունենա: Հուսով եմ, որ մենք դա կանենք շատ քաղաքավարի ձևով», - հավելել է նա:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում