Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ Բրյուս Պողոսյանի հետ
1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պարտականությունները կատարող Արմեն Փամբուխչյանը հանդիպել է Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահ, դոկտոր Բրյուս Պողոսյանի և փոխնախագահ Աշոտ Ղազարյանի հետ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
Հանդիպմանը քննարկվել են ՀԱՀ «Եռանկյունաձև» այգու կառուցապատման ծրագիրը, ինչպես նաև գլխավոր մասնաշենքի հարակից տարածքի բարեկարգմանն և երթևեկության կառավարմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել համալսարանի նոր մասնաշենքին, որի նախագծային աշխատանքներում ներգրավված են ամերիկացի ճարտարապետներ:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այս պահին արձակուրդում է և մասնակցում է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավին։