Քաղաքականություն

«Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է բուհական տարածքների հարակից հատվածները դարձնել ոչ երթևեկելի

2 րոպեի ընթերցում

«Լուսավոր Հայաստան»-ն առաջարկում է բուհական տարածքների հարակից հատվածները դարձնել ոչ երթևեկելի

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավի հերթական օրն անցկացրել է Ակադեմիական քաղաքի համար նախատեսված տարածքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են կուսակցությունից։

ԼՀԿ-ն առաջարկում է Ակադեմիական քաղաքի համար նախատեսված տարածք տեղափոխել պետական կառավարման մարմիններն ու նախարարությունները, իսկ բուհերը պահպանել իրենց ներկայիս տարածքներում։ 

«Ըստ մեր առաջարկի՝ բուհական տարածքների հարակից հատվածները պետք է դառնան ոչ երթևեկելի, հետիոտնային և կանաչապատ գոտիներ, ինչի արդյունքում կնվազի աղմուկը, կբեռնաթափվի քաղաքը և կձևավորվի իրական ակադեմիական միջավայր»,- ասված է հաղորդագրությունում։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 19 համարի ներքո։ Կուսակցության կարգախոսն է՝ «Պաշտպանիր ինքնությունդ»։ Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 89 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ, որը գլխավորում է կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում