Կարապետյանի փաստաթղթերում հիշատակվում է «ФСБ»-ն, իսկ Ծառուկյանի անձնագրի պատճենը՝ ՌԴ նախագահականի աշխատակազմում է․ The Insider

3 րոպեի ընթերցում

Ռուսական The Insider պարբերականը հրապարակել է ծավալուն հոդված, որը վերաբերում է Հայաստանի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ռուսաստանի հնարավոր ազդեցությանը, ինչպես նաև անդրադառնում է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ The Insider-ը, հղում անելով արտահոսած տվյալների բազաներին, պնդում է, թե 1999 թվականին Սամվել Կարապետյանի՝ Կալուգայում ստացած արտասահմանյան անձնագրի փաստաթղթերում «աշխատանքի վայր» բաժնում նշված է եղել «ИЦ ФСБ» («Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տեղեկատվական կենտրոն»)։ Պարբերականը, հղում անելով անանուն աղբյուրի, գրում է, որ նման նշումները, ըստ ՌԴ իրավապահ համակարգի նախկին աշխատակցի, կարող էին օգտագործվել հատուկ ծառայությունների հետ առնչություն ունեցող անձանց դեպքում։ 

Հոդվածում նաև նշվում է, որ Սամվել Կարապետյանը ներկայում կալանքի տակ է՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի և փողերի լվացման վերաբերյալ գործի շրջանակում։ Միաժամանակ նշվում է, որ նա հրապարակայնորեն պաշտպանել էր Գարեգին Բ կաթողիկոսին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո։

The Insider-ը հոդվածում անդրադարձել է նաև Գագիկ Ծառուկյանին՝ նրան անվանելով «Կրեմլի մեկ այլ ընկեր»։

Պարբերականը գրում է, որ Հայաստանում Ծառուկյանը կարողություն է կուտակել կաթնամթերքի և կոնյակի արտադրության ոլորտներում գործունեության շնորհիվ, իսկ Ռուսաստանում հանդիսանում է «Тихивз», «Ж Инвест» և «Элит Строй» ընկերությունների հիմնադիրներից մեկը։ Հոդվածի համաձայն՝ այդ ընկերությունները Մոսկվայի տարածաշրջանում զբաղվում են էլիտար բնակարանաշինությամբ։

Պարբերականը նշում է նաև, որ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը 2019 թվականին համագործակցության հուշագիր է ստորագրել ռուսաստանյան «Եդինայա Ռոսիա» կուսակցության հետ։ Հոդվածում նշվում է նաև, որ ռուսական նախագահական վարչության լուծարված ստորաբաժանումների արտահոսած նյութերում առկա են եղել Ծառուկյանի անձնագրի պատճենն ու նրա 2017 թվականի նախընտրական արշավի ֆինանսական փաստաթղթերը։

Հայերեն English Español Русский

Մունդիալ-2026. Բելգիան դուրս թողեց ԱՄՆ-ին

Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Գագիկ Ծառուկյանին պատկանող առանձնատնից առգրավվել են 3 առյուծ և 1 վագր. Քննչական կոմիտե

Իսրայելը հայտնել է Գազայում «Համաս»-ի մարզումային ստորաբաժանման հրամանատարի մահվան մասին

Համայնքային ոստիկանների օպերատիվ աշխատանքի շնորհիվ բացահայտվել են թմրանյութ պահելու, իրացնելու դեպքեր

Գագիկ Ծառուկյանի առանձնատանը պահվող առյուծները տեղափոխվել են Կենդանաբանական այգի

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի նախագահը կայցելի ԱՄՆ

Viva-ն ձեռք է բերել Ovio-ն՝ թվային կոնվերգենտությունը զարգացնելու և պրոդուկտային առաջնորդությունն ամրապնդելու նպատակով

Արագածավան-Գետափ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. կան զոհեր

ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ հայկական ընկերությունները մասնակցել են «GITEX AI EUROPE 2026» միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսին