Քաղաքականություն

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը քարոզարշավ է անցկացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

2 րոպեի ընթերցում

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը քարոզարշավ է անցկացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության նախագահ Արտակ Սարգսյանն իր ղեկավարած քաղաքական ուժը համարում է դաշտում գործող այլ ուժերի այլընտրանք։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում անցկացված նախընտրական քարոզչության ընթացքում Արտակ Սարգսյանը հայտարարել է, որ իրենց կարգախոսն է «Ազգային այլընտրանք կա»։

«Մենք միակ ուժն ենք, որ հանդես ենք գալիս հայկական օրակարգով, Հայաստանի, հայ ազգի շահերից»,- ասել է նա։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 19-ի նիստում բավարարել է կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկված դերասան Լևոն Հարությունյանի և ևս մեկ թեկնածուի՝ Լիլիթ Կուջոյանի՝ ինքնաբացարկի դիմումները:

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ 

«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 9 համարի ներքո։

Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 88 թեկնածուից բաղկացած ցուցակ, որը գլխավորում է Արտակ Սարգսյանը։

Քաղաքական ուժի հիմնական շեշտադրումներից են ազգային արժեքների պաշտպանությունը, ուժեղ բանակի և անվտանգության համակարգի ձևավորումը, ինքնիշխան պետության գաղափարը, ինչպես նաև ազգային վերածննդի գաղափարախոսությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում