Համաշխարհային առևտուրը ենթարկվել է խոշորագույն ցնցման վերջին 80 տարվա ընթացքում. Առևտրի համաշխարհային կազմակերպություն

2 րոպեի ընթերցում

Համաշխարհային առևտրային համակարգը ենթարկվել է վերջին 80 տարվա ընթացքում ամենալուրջ ցնցումներին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի և որոշ այլ երկրների սահմանած մաքսատուրքային միջոցների, ինչպես նաև Հորմուզի նեղուցի փակման պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո Իվեալան NHK հեռուստաալքի հետ հարցազրույցում:

«Առևտրի համաշխարհային համակարգը ենթարկվել է վերջին 80 տարվա ամենալուրջ ցնցումներին: Մենք տեսնում ենք ԱՄՆ մաքսատուրքային միջոցների ազդեցությունը, այլ անդամ պետություններ նույնպես տարբեր միջոցներ են ձեռնարկում», - ասել է նա:

Կազմակերպության ղեկավարը նաև առանձնահատուկ անհանգստություն է հայտնել Հորմուզի նեղուցի փակման հետ կապված հետևանքների առնչությամբ, առաջին հերթին՝ Արևելյան Ասիայի երկրների համար:

«Դա շատ խիստ է ազդում համաշխարհային առևտրի վրա: Էներգակիրների բոլոր համաշխարհային մատակարարումների մեկ հինգերորդն անցնում է Հորմուզի նեղուցով, ինչն այն դարձնում է հատկապես կարևոր, գլխավորապես՝ Արևելյան Ասիայի համար», - հավելել է նա:

Նգոզի Օկոնջո Իվեալան ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ համաշխարհային առևտրի առջև ծառացած ցնցումները կապված են, այդ թվում, այն հանգամանքի հետ, որ Առևտրի համաշխարհային կազմակերպության համակարգը չի բարեփոխվել և չի կարողացել հարմարվել փոփոխություններին։ Սակայն, հավելել է կազմակերպության ղեկավարը, համաշխարհային առևտրի երեք քառորդը նախկինի նման իրականացվում է կազմակերպության սկզբունքների հիման վրա։

Իվեալան բազմիցս հայտարարել է, որ անհրաժեշտ է բարեփոխել կազմակերպությունը, հատկապես՝ փոխհամաձայնության համակարգը, որը պահանջում է բոլոր անդամների միաձայն հավանությունը որոշումների ընդունման համար։ Նրա խոսքով՝ այդ մեխանիզմը լրջորեն դանդաղեցնում է որոշումների մշակման գործընթացը:

Հայերեն Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար