Բուլղարացի գրողն ընդգրկվել է Բուքերյան մրցանակի 2026 թվականի թեկնածուների կարճ ցուցակում. BTA

2 րոպեի ընթերցում

Բուլղարացի գրող Ռենե Կարաբաշն իր «Նա, ով մնում է» վեպով, որն անգլերեն թարգմանվել է Իզիդորա Անգելի կողմից, ընդգրկվել է Բուքերյան միջազգային մրցանակի 2026 թվականի թեկնածուների կարճ ցուցակում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունը (BTA):

Մայիսի 19-ին Լոնդոնի Թեյթ Մոդեռն թանգարանում կայանալիք արարողության ժամանակ հաղթողին կհայտարարի 2026 թվականի ժյուրիի նախագահ Նատաշա Բրաունը։

Սա երկրորդ բուլղարական վեպն է, որը ներառվել է Բուքերյան միջազգային մրցանակի կարճ ցուցակում: Մինչ այդ այս ցուցակում էր ընդգրկվել Անժելա Ռոդելի թարգմանությամբ Գեորգի Գոսպոդինովի «Ժամանակի ապաստարան» ստեղծագործությունը, որը մրցանակը շահել էր 2023 թվականին։

Կազմակերպիչները հայտնել են, որ արարողությունն ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի YouTube-ով։

Այս տարվա կարճ ցուցակում ընդգրկված այլ վեպերի թվում են Շիդա Բազյարի «Գիշերները հանգիստ են Թեհրանում», Դանիել Քելմանի «Ռեժիսորը», Անա Պաուլա Մայայի «Երկրի վրա, ինչպես դրա տակ», Մարի ՆԴիայեի «Կախարդը» և Յանգ Շուանգ-զիի «Թայվանի ճանապարհորդություն» վեպերը։

Այս տարի ներկայացվել է անգլերեն թարգմանված և վերջին 12 ամսվա ընթացքում Մեծ Բրիտանիայում կամ Իռլանդիայում հրատարակված 128 գիրք։ Ժյուրին նախ ընտրել է 13 գրքից բաղկացած երկար ցուցակ, ապա կրճատել այն՝ հասցնելով 6-ի։

Հաղթող հեղինակը և թարգմանիչը հավասարապես կկիսեն 50 000 ֆունտ ստեռլինգ մրցանակը, մինչդեռ կարճ ցուցակում ընդգրկված մնացած վեպերից յուրաքանչյուրը կստանա 5000 ֆունտ ստեռլինգ, որը նույնպես կբաժանվի հեղինակի և թարգմանչի միջև։

Բուլղարացի բանաստեղծուհի, գրող, սցենարիստ և դրամատուրգ Ռենե Կարաբաշը (Իրենա Իվանովա) ծնվել է 1989 թվականին։ Նա «Նապաստակի բույն» գրողների ակադեմիայի հիմնադիրն ու կազմակերպիչն է։ Արժանացել է տարբեր մրցանակների։

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Հայերեն English Русский

Ռեստորանային համալիրում բռնկված հրդեհը մարվել է. այրվել են խոհանոցի ու թոնրատան տանիքները, կենցաղային իրեր

Անկարայում մեկնարկել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի երկրորդ օրը

Ռուսաստանը հայտնել է ուկրաինական 415 ԱԹՍ խոցելու, Կիևն էլ՝ ռուսական հարվածների մասին

Դատարանի դահլիճում 18 անձի կողմից կատարված խուլիգանության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Չինաստանում սողանքի հետևանքով 21 մարդ է զոհվել

Անկարայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում առնվազն 50 մլրդ դոլարի պայմանագրեր են ստորագրվել

Դատախազությունը պահանջում է Սևանում «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տներն ու շենք-շինությունները վերադարձնել Հայաստանին

«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Քաջարան-Ագարակ հատվածի կամուրջների հեծանները Հայաստանում առաջին անգամ մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 3685-ի