Եվրոպա

Բուլղարիայի արդյունաբերական ասոցիացիայի նախագահը հայտարարել է, որ Արևելյան Եվրոպան պետք է առաջնորդի «խելացի անցումը». BTA

3 րոպեի ընթերցում

Բուլղարիայի արդյունաբերական ասոցիացիայի նախագահը հայտարարել է, որ Արևելյան Եվրոպան պետք է առաջնորդի «խելացի անցումը». BTA

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրները չպետք է մնան պարզապես սպառողներ, այլև պետք է ունենան «խելացի վերափոխման» և «խելացի անցման» շարժիչ ուժ դառնալու կարողություն, որը կարող է ապահովել բիզնեսի կայուն աճ և քաղաքացիների բարգավաճում, հայտարարել է Բուլղարիայի արդյունաբերական ասոցիացիայի (BIA) նախագահ Դոբրի Միտրևը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությունից (BTA), այս մասին խոսել է «Կենտրոնական և Արևելյան Եվրոպան միասին՝ մրցունակ և անվտանգ էներգետիկ ապագայի համար» համաժողովում, որը կազմակերպվել է Բրուլղարիայի նավթի և գազի ասոցիացիայի (BPGA) կողմից՝ Էներգետիկայի նախարարության հովանու ներքո։

Ավելի վաղ տարածաշրջանի էներգետիկ կազմակերպությունները ստորագրել են Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում էներգետիկ անվտանգության և մրցունակության վերաբերյալ Սոֆիայի հռչակագիրը։

Միտրևը ողջունել է նախաձեռնությունը և կոչ արել ապահովել ազգային ու եվրոպական կառույցների, գործընկեր երկրների և բիզնեսի միասնականությունը՝ ընդգծելով ողջախոհության և կլիմայական հավակնությունների ու տնտեսական իրողությունների միջև հստակ տարբերակման անհրաժեշտությունը։

Նրա խոսքով՝ Եվրոպայի քաղաքացիներին աղքատացումից և կենսամակարդակի անկումից պաշտպանելը պետք է առաջնահերթություն լինի՝ Եվրոպան ավելի ուժեղ, մրցունակ և ձեռներեցների համար գրավիչ դարձնելու վերջնական նպատակով։

Միտրևը նաև ընդգծել է տարածաշրջանային համագործակցության կարևորությունը՝ ասելով, որ մրցունակ տնտեսությունը պահանջում է մրցունակ էներգիայի գներ, իսկ էներգետիկ կապը կախված է ժամանակակից ենթակառուցվածքներից: Նա նշել է, որ դրանցից ոչ մեկը չի կարող իրականացվել առանց Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում սերտ համագործակցության։

Անդրադառնալով տարածաշրջանի հակամարտությունների և ավերածությունների պատմությունը՝ Միտրևն ասել է, որ Եվրոպան այժմ ունի իմաստություն՝ խնդիրները լուծելու կառուցողական ջանքերով և համատեղ գործողություններով, այլ ոչ թե սպառնալիքներով, ճնշումներով կամ զենքով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում