Եվրոպա

ԵՄ-ն երկարաձգել է հակառուսական անհատական պատժամիջոցները

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն երկարաձգել է հակառուսական անհատական պատժամիջոցները

Եվրամիությունը մեկ տարով երկարաձգել է պատժամիջոցները 80 ֆիզիկական և 20 իրավաբանական անձանց նկատմամբ, որոնք «պատասխանատու են արտերկրում Ռուսաստանի ապակայունացնող գործողությունների համար»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է ԵՄ խորհրդի հրապարակած հայտարարության մեջ։

Անհատական սահմանափակող միջոցների գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2027 թ․ հոկտեմբերի 9։ Ըստ հայտարարության՝ որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով «Ռուսաստանի շարունակական և սաստկացող հիբրիդային գործողությունները»։

Ցուցակում ներառված անձանց ակտիվները կսառեցվեն, իսկ ԵՄ քաղաքացիներին և ընկերություններին արգելվում է նրանց համար հասանելի դարձնել ֆինանսական ակտիվներ կամ տնտեսական ռեսուրսներ։ Ֆիզիկական անձինք նաև ենթարկվում են ճանապարհորդության արգելքի. նրանք չեն կարող մուտք գործել կամ անցնել ԵՄ տարածքով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում