Իրան

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում՝ պաշտպանելով ժողովրդի իրավունքները. Փեզեշքիան

1 րոպեի ընթերցում

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններ է վարում՝ պաշտպանելով ժողովրդի իրավունքները. Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ բանակցությունները չեն նշանակում հանձնվել։ Նա ընդգծել է, որ Թեհրանը բանակցությունների մեջ է մտնում արժանապատվորեն՝ պաշտպանելով իրանցի ժողովրդի իրավունքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փեզեշքիանը նշել է X-ում գրառման մեջ։

«Երկխոսությունը չի նշանակում հանձնվել։ Իրանի Իսլամական Հանրապետությունը երկխոսության մեջ է մտնում արժանապատվորեն, հեղինակությամբ և ազգի իրավունքների պահպանմամբ և ոչ մի դեպքում չի նահանջի ժողովրդի և երկրի օրինական իրավունքներից», - նշել է նա։

Նախագահը հավելել է, որ իշխանությունները կշարունակեն պաշտպանել Իրանի շահերն ու պատիվը։

«Մենք կծառայենք ժողովրդին տրամաբանությամբ և մեր ողջ ուժով մինչև վերջ, ինչպես նաև կպաշտպանենք Իրանի շահերն ու պատիվը, - հայտարարել է նախագահը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Պարսից ծոցի դաշնակիցների խնդրանքով կարճ ժամանակով հետաձգում է Իրանի դեմ նախատեսվող հարձակումը, քանի որ պատերազմի ավարտին ուղղված «լուրջ բանակցություններ» են ընթանում։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում