ԱՄՆ-ն Իրանի ռազմածովային շրջափակման շրջանակներում 85 առևտրային նավ է վերաուղղորդել

1 րոպեի ընթերցում

Ամերիկյան ուժերը իրանական նավահանգիստների ռազմածովային շրջափակման շրջանակներում Իրանի հետ առնչվող 85 առևտրային նավ են վերաուղղորդել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) X-ում գրառման մեջ:

«ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը շարունակում է խստորեն կիրառել իրանական նավահանգիստների նկատմամբ ամերիկյան շրջափակումը: ԱՄՆ ռազմածովային ուժերն արդեն վերաուղղորդել են 85 առևտրային նավ՝ շրջափակման լիարժեք պահպանումն ապահովելու համար», - նշված է գրառման մեջ։

Ավելի վաղ հրամանատարությունը հայտնել էր 84 նավ վերաուղղորդելու մասին:

CENTCOM-ի տվյալներով՝ Իրանի ռազմածովային շրջափակումը գործում է շուրջօրյա: Գործողությանը ներկայում մասնակցում են ավելի քան 20 ամերիկյան ռազմանավ, այդ թվում՝ երկու ավիակիր, ծովային հետևակի զինծառայողներով երեք խոշոր դեսանտային նավ, կառավարվող հրթիռներով ականակիր նավեր և Արաբական ծովում հերթապահություն իրականացնող ափամերձ գոտու մարտական ​​նավեր, ինչպես նաև 100 կործանիչ ինքնաթիռ, ուղղաթիռ և տանկեր:

Հայերեն Русский

Միրզոյանն ու Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա առևտրատնտեսական հարաբերությունները

ՀՀ ԱԺ նախագահն ու Հնդկաստանի դեսպանն անդրադարձել են երկու երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը

Ինդոնեզիայում հրդեհների դեմ պայքարի գործում ավելի քան 60 000 մարդ է ներգրավվել

Եգիպտոսի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները և լարվածության թուլացման ուղիները

ՀՀ ԶՈՒ զինծառայողը հրազենային վնասվածք է ստացել զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով

ՍԴ նախագահի ընտրությունն անցկացվում է տասնօրյա ժամկետում

Երևանում երկու փողոց է անվանափոխվել

Ալեն Սիմոնյանն ու Էրիկ Դե Մույնքն անդրադարձել են ՀՀ-ԵՄ կապերին վերաբերող թեմաների

Ղարաբաղից տեղահանվածների սոցիալական և բնակարանային խնդիրները պետք է վեր լինեն քաղաքական շահարկումներից. Նազելի Բաղդասարյան

Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում