Պակիստանն Իրանի կողմից վերանայված առաջարկը ներկայացրել է ԱՄՆ-ին

1 րոպեի ընթերցում

Պակիստանյան կողմն ԱՄՆ ներկայացուցիչներին է ներկայացրել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ Իրանի վերանայված առաջարկը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով պակիստանյան աղբյուրին։

«Մենք շատ ժամանակ չունենք»,- հայտնել է աղբյուրը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ժամանակ կպահանջվի բացերը վերացնելու համար՝ հավելելով, որ երկու երկրներն էլ «շարունակում են փոխել իրենց նպատակները»։

Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իրանը և ԱՄՆ-ը շարունակում են Պակիստանի միջոցով մեկնաբանություններ և առաջարկություններ փոխանակել խաղաղության ծրագրի վերաբերյալ:

Fars լրատվական գործակալությունը մայիսի 17-ին հաղորդել էր, որ ԱՄՆ-ին ուղղված Իրանի պահանջներին ի պատասխան՝ Վաշինգտոնը Թեհրանին ներկայացրել է հինգ պայման, որոնք, ամերիկյան վարչակազմի կարծիքով, անհրաժեշտ են երկու երկրների միջև հակամարտության կարգավորման գործընթացի շարունակման համար:

Հայերեն Русский

Պուտինը և ԱՄԷ նախագահը քննարկել են Թրամփի հետ դիզելային վառելիքի շուրջ համաձայնությունները

Սրբուհի Գալյանն ընդունել է Վրաստանի դատական փորձաքննությունների բյուրոյի ղեկավարին

ՀՀ ՊՆ պատվիրակությունը մասնակցել է ԱՄՆ բանակի ասոցիացիայի կազմակերպած ցուցահանդես-համաժողովին

ՀՀ վարչապետը ծանոթացել է COP17–ի նախապատրաստական աշխատանքներին

ԱՄՆ-ում ատրակցիոններից մեկում միջադեպի հետևանքով 1 մարդ է մահացել, մի քանիսը՝ վիրավորվել

Կարծրատիպերը խոչընդոտում են զինված ուժերում կանանց մասնակցությանը․ Մանասյան

Ծաղկաձոր համայնքին կվճարվի 9,6 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է

Շվեդ ակտիվիստ Գրետա Թունբերգը միացել է ֆրանսիացի աշակերտների բողոքի ակցիաներին

Արսեն Թորոսյանը ներկայացրել է Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման և ինտեգրման ծրագրերի ընթացքը

Միրզոյանն ու Վադեֆուլը քննարկել են Հայաստան-Գերմանիա առևտրատնտեսական հարաբերությունները