Մերձավոր Արևելք

Հնդկաստանը մտահոգություն է հայտնել ԱՄԷ-ում ատոմակայանի վրա հարձակման առնչությամբ

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանը մտահոգություն է հայտնել ԱՄԷ-ում ատոմակայանի վրա հարձակման առնչությամբ

Հնդկաստանի իշխանությունները մտահոգություն են հայտնել Արաբական Միացյալ Էմիրություններում Բարաքա ատոմակայանի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման առնչությամբ՝ նման գործողություններն անընդունելի համարելով:

«Հնդկաստանը խորապես մտահոգված է ԱՄԷ-ում Բարաքա ատոմակայանի վրա հարձակման կապակցությամբ: Նման գործողությունները անընդունելի են և ներկայացնում են վտանգավոր սրացում: Մենք կոչ ենք անում զսպվածության և երկխոսության ու դիվանագիտության վերադարձի», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասվում է Հնդկաստանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Աբու Դաբիի իշխանությունները երեկ հայտնել են, որ անօդաչու թռչող սարքը հարվածել է Բարաքա ատոմային էլեկտրակայանի ներքին անվտանգության գոտուց դուրս գտնվող էլեկտրական գեներատորին՝ հրդեհ առաջացնելով։

Միջադեպի հետևանքով զոհեր չկան, և ճառագայթման ֆոնային մակարդակը նորմալ է: Հրդեհը չի ազդել կայանի անվտանգության վրա. դրա բոլոր համակարգերն ու էներգաբլոկները բնականոն աշխատում են:

Դեռևս հայտնի չէ, թե ով է կանգնած հարձակման հետևում։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում