Քաղաքականություն

Փաշինյանը ներկայացրեց Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում անվճար վիրահատված անձանց թիվը

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը ներկայացրեց Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում անվճար վիրահատված անձանց թիվը

Հայաստանում մայիսի 1-ի դրությամբ Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում անվճար կատարվել է 500-ից ավելի՝ յուրաքանչյուրը 4 միլիոն դրամը գերազանցող վիրահատություն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Երևանի Կենտրոն վարչական շրջանում ընթացող նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարեց արձակուրդում գտնվող Հայաստանի վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։

«Չի եղել մի բնակավայր, որտեղ մենք կոնկրետ մարդկանց չհանդիպենք, որ արդեն իսկ առողջության ապահովագրությունից օգտվել է և այնպիսի վիրահատություններ է տարել, որոնք արժեն 2, 3, 4 մլն դրամ։ Մայիսի 1-ի դրությամբ՝ Հայաստանում 500-ից ավելի մարդ պետական բյուջեի հաշվին վիրահատվել է, և դրանք այնպիսի վիրահատություններ են, որոնք արժեն 4 մլն դրամ և ավելի։ Հազարավորները 1 մլն դրամից ավելի վիրահատություններ են տարել, տասնյակ հազարավորները 500 հազար դրամից ավելի վիրահատություններ են տարել։ Էլի տասնյակ հազարավորները մինչև 50 հազար դրամի ծառայություններ են ստացել»,-ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը հավելեց՝ այս թվում այն մարդիկ են, որոնք քրոնիկ հիվանդություններ ունեն ու անվճար դեղեր են ստանում պետական բյուջեից։

«Նրանք նախկինում այդ դեղերը գնում էին իրենց թոշակով»,-նշեց նա։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում