Մարուքյանը Թուրքիայի հետ սահմանի բացմանն ընդառաջ օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտություն է տեսնում

2 րոպեի ընթերցում

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը պատրաստվելու անհրաժեշտություն է տեսնում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նախընտրական քարոզարշավի ընթացքում Արմավիրի մարզի Մարգարա համայնքում՝ հայ-թուրքական սահմանի մոտ, հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։

«Մեր հարևան պետությունն է, մենք հասկանում ենք, որ վաղ թե ուշ սահմանները պետք է բացվեն, մենք բոլորս գիտենք, որ սահմանը ՀՀ-ն չի փակել, գիտենք, որ ՀՀ-ն ինչ կարող էր, արել է վերջին տարիներին, որ այս սահմանը բացվի, բայց չի բացվել»,-ասաց Մարուքյանը։

Նա հավելեց, որ մինչև հայ-թուրքական սահմանի ֆիզիկական բացումն իրենք, խորհրդարան անցնելու դեպքում, Ազգային ժողովում ներկայացնելու են դրան առնչվող օրենսդրական փաթեթ։

«Բազմաթիվ հարցերում պաշտպանելու ենք ՀՀ քաղաքացուն, Հայաստանի տնտեսությունը, անշարժ գույքի շուկան, ռազմավարական օբյեկտները, արժեթղթերը, բաժնետոմսերը, բացի մեզ պաշտպանելը, նաև հստակ ուղերձ ենք հղելու, որ բոլոր մեր ունեցած հնարավորություններով մենք ուզում ենք, որ Հայաստանի հարաբերությունները կարգավորվեն, բայց միևնույն ժամանակ մենք չենք կարող մեր ռազմավարական օբյեկտներն ու ինստիտուտները դնել վտանգի տակ։ Սրա համար է նաև, որ շատ կարևոր է, որ մեր տնտեսավարողը, գյուղացին, որոնք հիմնականում նաև այս մարզում զբաղված են բիզնեսով, լինեն պաշտպանված։ Պետք է պատրաստել Հայաստանին՝ այս սահմանի բացմանը»,-նշեց Էդմոն Մարուքյանը։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է 19 համարի ներքո։ Կուսակցության կարգախոսն է՝ «Պաշտպանիր ինքնությունդ»։ Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 89 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ։ 

Հայերեն Русский

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Վարչապետ Փաշինյանի ելույթն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները

Արաղչին կարճ զրույց է վարել Լավրովի հետ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստից առաջ

Սոցիալական ծրագրերի աջակցության գործում բիզնեսի ակտիվությունը ևս անհրաժեշտություն է․ Արսեն Թորոսյան

Գավառի Առվույտի դաշտի ամրոցը և բնակատեղին