Արման Բաբաջանյանի կուսակցության նպատակը նոր ձևավորվող խորհրդարանում որակյալ ընդդիմություն ունենալն է

2 րոպեի ընթերցում

«Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները մայիսի 16-ին նախընտրական քարոզարշավի շրջանակներում հանդիպել են Աջափնյակ վարչական շրջանի քաղաքացիների հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝«Ֆեյսբուք»-ում հրապարակված տեսանյութում «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ, քաղաքական ուժի նախընտրական ցուցակը գլխավորող Արման Բաբաջանյանը նշել է, որ իրենց նպատակը նոր ձևավորվող խորհրդարանում որակյալ ընդդիմություն ունենալն է։

«Մենք պայքարում ենք մեր երկրի անկախության ու ազատության համար։ Մենք նպատակ ունենք ընդդիմությունը փոխելու, որովհետև կարծում ենք, որ ժողովուրդը չունի իշխանություն ընդդիմության նկատմամբ»,-ասել է Բաբաջանյանը։

Նա հավելել է, որ թեև կուսակցության ցուցակն ինքն է գլխավորում, սակայն վարչապետի թեկնածուն ինքը չէ։

Արման Բաբաջանյանի խոսքով՝ եթե իրենց կուսակցությունը երկրի անվտանգության, խաղաղության, միջազգային պայմանավորվածությունների, դիվանագիտության, բանակի հետ կապված հարցերին լուծում տա, մնացած միկրոհարցերն իրենց լուծումներն աստիճանաբար կստանան։

Նա նշել է, որ մայիսի 16-ին կուսակցությունը քարոզարշավ է անցկացնելու Գյումրիում, որտեղ հրավիրվել են մասնակցելու հայ գեղանկարիչ, արվեստի վաստակավոր գործիչ Սամվել Սևադայի ստեղծագործությունների ցուցահանդեսին։

Հայաստանում մայիսի 8-ից մեկնարկել է հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 17 կուսակցություն և 2 դաշինք։

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 18 համարի ներքո՝ «ՔՈ՛ ձայնը խորհրդարանում» կարգախոսով։

Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 80 թեկնածուից բաղկացած ընտրական ցուցակ։

Հայերեն Русский

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Վարչապետ Փաշինյանի ելույթն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները

Արաղչին կարճ զրույց է վարել Լավրովի հետ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստից առաջ

Սոցիալական ծրագրերի աջակցության գործում բիզնեսի ակտիվությունը ևս անհրաժեշտություն է․ Արսեն Թորոսյան

Գավառի Առվույտի դաշտի ամրոցը և բնակատեղին