Բարձր հեղինակություն ունեցող ՀՀ-ն մեր զոհերի հիշատակը հարգելու լավագույն ձևն է. Փաշինյանը՝ խաղաղության մասին

3 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու, արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդին կոչ է անում տեր կանգնել հաստատված խաղաղությանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանը նշեց Երևանի Կենտրոն վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ընթացքում։

«Հայաստանի Հանրապետության ժողովուրդը բազում զրկանքների, զոհերի և զոհողությունների գնով, ի վերջո, հասել է խաղաղության, այն հաստատված է։ Շատերն են կասկածի տակ դնում խաղաղությունը։ Ես մեր 9 ամսական խաղաղությունը միշտ համեմատում եմ 9 ամսական երեխայի հետ։ 9 ամսական երեխան անհատ է, ավելին ասեմ՝ այն ընտանիքում, որտեղ 9 ամսական երեխա կա, այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է, ուրախության ու երջանկության առիթն է։ Այդպիսին է նաև Հայաստանը։ Մեր 9-ամսյա խաղաղությունը Հայաստանի Հանրապետության ամենակարևոր ներկայությունն է։ Փետրվարի վերջին մենք նստեցինք ուրախ ավտոբուսը, այդ ավտոբուսով հասանք ուրախ Հայաստան։ Մենք տեսնում ենք, որ այսօր Հայաստանն ուրախ է»,-ասաց Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ իրենք չեն մոռացել որևէ զրկանք, տառապանք, զոհերին և զոհողություններին, որոնք ունեցել է Հայաստանը։

«Ընդհակառակը, ես միշտ ասել եմ և շարունակում եմ մնալ այն համոզմունքի, որ մեր նահատակների հիշատակը հարգելու ամենալավ ձևը՝ ունենալ զարգացած, անվտանգ, բարեկեցիկ, միջազգային բարձր հեղինակություն ունեցող Հայաստան։ Հայաստանի Հանրապետությունն այսօր միջազգային ասպարեզում ավելի հեղինակավոր է, քան երբևէ։ 2025թ․ ես երկկողմ ձևաչափով ո՞ւմ հետ եմ հանդիպել՝ ՌԴ նախագահ, ԱՄՆ նախագահ, Չինաստանի նախագահ, Ֆրանսիայի նախագահ, ԵՄ խորհրդի նախագահ, ԻԻՀ  նախագահ, Թուրքիայի նախագահ, մեր հարևանների՝ Վրաստան, Ադրբեջան։ Ըստ էության, թոփ առաջնորդների մեծամասնության հետ ես երկկողմ ձևաչափով հանդիպում եմ ունեցել։ Այսպիսի հեղինակություն ունեցող Հայաստանը՝ մեր զոհերի հիշատակը հարգելու լավագույն ձևն է»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Հայերեն Русский

Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է

Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները

ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ

Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել

Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար

Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները

Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը

Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին

Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի