Հայաստան

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

1 րոպեի ընթերցում

Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ

Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը։

Երևանում մայիսի 16-ի ցերեկը, 17-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում մայիսի 16-ի ցերեկը , 19-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 17-18-ին և 20-21-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Քամին`արևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 16-ի ցերեկը կնվազի ևս 3-5 աստիճանով, մայիսի 17-18-ի ցերեկային ժամերին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում