Նարեկ Կարապետյանը կոչ է արել ընտրել այնպիսի առաջնորդ, որ Գավառը նորից դառնա բրենդ

3 րոպեի ընթերցում

«Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում քաղաքացիների հետ հանդիպում են անցկացրել Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Գավառում աջակիցների հետ հանդիպման ընթացքում ելույթ է ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը՝ ներկայացնելով իրենց ուժի նախընտրական ծրագրի մանրամասները։ 

«Վերջին 8 տարիների ընթացքում Գեղարքունիքում աղքատությունը աճել է, կարտոֆիլի, ցորենի ցանքատարածությունները 30-35 տոկոս անկում են ապրել, գործարանները փակվել են, իսկ մարդկանց ձուկ չեն թույլատրում բռնել»,-նշել է Կարապետյանը։

«Պետք է ընտրենք առաջնորդ, ով փոփոխություններ բերելու մեծ փորձ ունի, որպեսզի օրերից մի օր Գավառը նորից դառնա բրենդ, այստեղ լինեն աշխատատեղեր, որպեսզի այստեղ մարդիկ իրենց կյանքը գեղեցիկ կառուցեն։ Ամբողջ Սևանի տարածաշրջանում ստեղծվելու են ձկնաբուծարաններ, և Սևանա լիճը դառնալու է մեծ ձկնաբուծարան, մարդկանց հնարավորություն է տրվելու որս կատարել լճից և այն վաճառել այստեղ գտնվող գործարաններում»,-ասել է Նարեկ Կարապետյանը։

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 3 համարի ներքո։ Կուսակցության կարգախոսն է՝ «Փոփոխություն»։ 

Կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 199 թեկնածուից բաղկացած ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 3 թեկնածուից բաղկացած ցուցակ։

Դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը, սակայն, ցուցակում ներառված չէ, քանի որ նա բացի ՀՀ քաղաքացիությունից, ունի նաև Ռուսաստանի և Կիպրոսի քաղաքացիություն, իսկ ՀՀ Սահմանադրության համաձայն՝ այլ երկրների քաղաքացիություն ունեցող անձինք չեն կարող լինել ո՛չ վարչապետի, ո՛չ պատգամավորի թեկնածու։   

Չնայած դրան՝ կուսակցության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ իրենց վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է։ Սամվել Կարապետյանն այս պահին տնային կալանքի տակ է՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար հարուցված քրեական վարույթի շրջանակներում։   

Հայերեն Русский

Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Արդարադատության միջազգային դատարանի դատավոր Նավի Փիլեյին

Հասել ենք անհնարինի, և մեզ անհրաժեշտ է ամեն օր հոգ տանել ձեռք բերված խաղաղության մասին․ Նիկոլ Փաշինյան

Կլիչկոն խորհուրդ է տվել Կիևի բնակիչներին ժամանակավորապես լքել քաղաքը

Վարչապետ Փաշինյանի ելույթն ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին

2027 թվականին ԱՊՀ-ում նախագահությունը կանցնի Ուզբեկստանին

Անվավեր է ճանաչվել Արթիկում մսուր-մանկապարտեզի շենքի օտարման աճուրդը․ համայնքին կհատուցվի 12.4 միլիոն դրամ

ԻՀՊԿ-ն հերքել է Հորմուզի նեղուցով անցնող նավթի ծավալների վերաբերյալ ԱՄՆ-ի պնդումները

Արաղչին կարճ զրույց է վարել Լավրովի հետ ԱՊՀ ղեկավարների խորհրդի նիստից առաջ

Սոցիալական ծրագրերի աջակցության գործում բիզնեսի ակտիվությունը ևս անհրաժեշտություն է․ Արսեն Թորոսյան

Գավառի Առվույտի դաշտի ամրոցը և բնակատեղին