Քաղաքականություն

ՀԱԿ-ի ներկայացուցիչները քարոզարշավի շրջանակներում շրջել են Երևանում

1 րոպեի ընթերցում

ՀԱԿ-ի ներկայացուցիչները քարոզարշավի շրջանակներում շրջել են Երևանում

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամները՝ նախընտրական ցուցակը գլխավորող Լևոն Զուրաբյանի մասնակցությամբ, Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում մայիսի 15-ին շրջել են Երևանի փողոցներով, հանդիպել և շփվել են քաղաքացիների հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը քաղաքացիներին բաժանել է քարոզչական թռուցիկներ, ներկայացրել  իրենց ծրագրերն ու պատասխանել նրանց հարցերին:

Անդրադառնալով հանրային տրանսպորտի ոլորտում առկա խնդիրները վերացնելու հարցին՝ Զուրաբյանն ընդգծել է, որ  առհասարակ  Երևանի ամբողջ ենթակառուցվածքը պետք է փոխել:

Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։

«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 10 համարի ներքո՝ «Խելամիտ ուղի Հայաստանի համար» կարգախոսով։ «Հայ ազգային կոնգրես»  կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 99 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում