Քաղաքականություն

Արման Թաթոյանը խոստանում է հատուկ սոցիալական ծրագրեր իրականացնել պետական համակարգի աշխատողների համար

2 րոպեի ընթերցում

Արման Թաթոյանը խոստանում է հատուկ սոցիալական ծրագրեր իրականացնել պետական համակարգի աշխատողների համար

«Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը հատուկ ուղերձով դիմել է պետական համակարգի աշխատողներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կուսակցության «Ֆեյսբուք»-ի էջում հրապարակված տեսաուղերձում Արման Թաթոյանը նշել է, որ բժիշկները, մանկավարժները, իրավապահ մարմինների աշխատակիցները, դատավորները, ինչպես նաև նախարարությունների, մարզպետարանների ու համայնքապետարանների աշխատողները իրենց ամենօրյա աշխատանքով ծառայում են Հայաստանի Հանրապետությանը։

Նա վստահեցրել է, որ իր ղեկավարած քաղաքական ուժի կողմից պետական համակարգի աշխատողների համար կիրականացվեն հատուկ սոցիալական ծրագրեր, որոնք կապահովեն նրանց և նրանց ընտանիքների պաշտպանվածությունն ու բարեկեցությունը։

«Ինձ հետ դուք կլինեք պաշտպանված, ձեր ընտանիքները կլինեն պաշտպանված։ Պետական համակարգում աշխատելը կլինի պատվաբեր՝ բարձր աշխատավարձով։ Առաջխաղացման հիմքում կդրվի արդարությունը, գիտելիքն ու կարողությունը, հայրենիքի նկատմամբ սերը և պետականության հանդեպ նվիրումը»,- հավաստիացրել է Թաթոյանը։

Մայիսի 8-ին մեկնարկել է հունիսի 7-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ 

Արման Թաթոյանի գլխավորած «Միասնության թևեր» կուսակցության քվեաթերթիկի համարն ընտրական ցուցակում 6-րդ է, ցուցակում ընդգրկված են 80 թեկնածու: 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում