Արաղչին խոսել է ԱՄՆ-ի հետ բանակցություններում հիմնական դժվարության մասին

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի հետ հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հիմնական դժվարությունը Վաշինգտոնից եկող հակասական ուղերձներն են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հնդկական Doordarshan ալիքի հետ հարցազրույցում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

«Նրանք չեն կարողանա ռազմական ճանապարհով հասնել իրենց նպատակներին, սակայն եթե նրանք ընտրեն դիվանագիտության ուղին, իրավիճակն այլ կլինի։ Մենք արդեն սկսել ենք ներգրավվել գործընթացում, սակայն, ինչպես գիտեք, ճանապարհին կան բազմաթիվ մարտահրավերներ։ Ամենակարևոր խնդիրը հակասական ազդանշաններն են, որոնք մենք ստանում ենք ամերիկյան կողմից տարբեր մեկնաբանությունների, հարցազրույցների և այլնի միջոցով»,- ասել է նա։

Արաղչիի խոսքով՝ Վաշինգտոնն արդեն գիտակցում է, որ Իրանի դեմ ռազմական գործողություններով չի հասնի որևէ նպատակի։

 Հորմուզի նեղուցի վերաբերյալ նախարարը նշել է, որ այն բաց է հատկապես  բարեկամ երկրների համար և փակ՝ թշնամիների համար։

«Հորմուզի նեղուցով անցման խնդրի միակ լուծումն այս ագրեսիվ պատերազմի լիակատար դադարեցումն է, որից հետո մենք կերաշխավորենք յուրաքանչյուր նավի անվտանգ անցումը»,- շեշտել է նա:

Մայիսի 10-ին Իրանը Պակիստանին է փոխանցել Պարսից ծոցում հակամարտությունը լուծելու ամերիկյան առաջարկների պատասխանը։

The Wall Street Journal-ի աղբյուրների համաձայն՝ Թեհրանը հրաժարվել է ապամոնտաժել իր միջուկային օբյեկտները, ինչը հորդորում է Վաշինգտոնը։ Ինչպես նշել է հրատարակությունը, Իրանը պատրաստակամություն է հայտնել դադարեցնել ուրանի հարստացումը, սակայն ոչ ԱՄՆ-ի կողմից պահանջվող 20 տարով։ Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թեհրանի պատասխանն անընդունելի է անվանել։

Հայերեն Русский

Ոստիկանության գվարդիան մեկ տարում շուրջ 1000 հանցագործության դեպք է բացահայտել․ ՆԳ նախարարը հետևել է վարժանքին և պարգևներ հանձնել

Led Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթն առաջին անգամ համերգով հանդես կգա Հայաստանում

Թրամփը կարող է հետաձգել Իրանին նոր հարվածները․ Reuters

ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների համազգային սահմանափակումը

Զապորոժիեում ռուսական հարվածներից յոթ մարդ է վիրավորվել այդ թվում՝ նորածին․ մարզային վարչակազմ

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը