Իրան

Իրանը կոչ է արել ԲՐԻԿՍ-ի երկրներին դատապարտել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան

1 րոպեի ընթերցում

Իրանը կոչ է արել ԲՐԻԿՍ-ի երկրներին դատապարտել ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիան

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին կոչ է արել ԲՐԻԿՍ-ի երկրներին դատապարտել ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Թեհրանի դեմ ուղղված ագրեսիան։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Associated Press-ից, ԲՐԻԿՍ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման շրջանակում Արաղչին կոչ է արել դաշինքի անդամներին և այլ երկրներին «ձեռնարկել գործնական քայլեր՝ պատերազմ հրահրելու դադարեցման համար» և վերջ դնել ՄԱԿ-ի կանոնադրության խախտումների անպատժելիությանը։

Նախարարը նաև հորդորել է դաշինքի անդամներին դադարեցնել միջազգային ինստիտուտների քաղաքականացումը։

ԲՐԻԿՍ-ի երկրների, այդ թվում՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի և Հարավային Աֆրիկայի, ինչպես նաև նոր անդամ երկրների ներկայացուցիչները մայիսի 14-ից երկօրյա բանակցություններ կվարեն Նյու Դելիում։  

Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը նշել է, որ բանակցությունները կկենտրոնանան գլոբալ և տարածաշրջանային մարտահրավերների և անդամ երկրների միջև համագործակցության խորացման ուղիների վրա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում