Իրան

Իրանի ԱԳ նախարարը նախազգուշացրել է Իսրայելի հետ «դավադրության մեջ մտնող» երկրներին

1 րոպեի ընթերցում

Իրանի ԱԳ նախարարը նախազգուշացրել է Իսրայելի հետ  «դավադրության մեջ մտնող» երկրներին

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին նախազգուշացրել է Իսրայելի հետ «դավադրության մեջ մտնող» պետություններին պատասխանատվության ենթարկելու մասին։

«Իրանի մեծ ազգի հետ թշնամանքը հիմար արկածախնդրություն է։ Իսրայելի հետ դավադրությունն աններելի է։ Նրանք, ովքեր դավադրության մեջ են մտնում Իսրայելի հետ, պատասխանատվության են ենթարկվելու», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին Արաղչին գրել է X սոցցանցում։

Նրա խոսքով՝ «Նեթանյահուն հրապարակավ բացահայտել է այն, ինչը Իրանի անվտանգության ծառայությունները վաղուց փոխանցել են մեր ղեկավարությանը»։

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հաղորդել էր, որ նա գաղտնի այց է կատարել ԱՄԷ և հանդիպել է այդ երկրի նախագահ շեյխ Մուհամեդ բին Զայեդի հետ։

Նշվել է, որ այդ այցը «պատմական բեկում» դարձավ երկու երկրների միջև հարաբերություններում։ Նեթանյահուի գրասենյակը չի պարզաբանել, թե հատկապես երբ է տեղի ունեցել այցը։

Միևնույն ժամանակ CBS News հեռուստաալիքի աղբյուրները հայտնել են, որ հանդիպումը տեղի է ունեցել մարտի վերջին։

Մինչդեռ ԱՄԷ-ում հերքել են Նեթանյահուի այցի մասին տեղեկատվությունը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում