Հայաստան

Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը ներկայումս գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ

2 րոպեի ընթերցում

Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը  ներկայումս գնահատվում է ցածր. ՀՎԿԱԿ

Հայաստանում հանտավիրուսի տարածման ռիսկը  ներկայումս գնահատվում է ցածր։ Առողջապահական կառույցները շարունակում են հետևել միջազգային իրավիճակին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնից՝ ընդգծելով, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այս պահին  չի առաջարկում ճանապարհորդական կամ առևտրային սահմանափակումներ։

«Մայիսի 10-ին MV Hondius զբոսանավը, որտեղ էլ սկսվել էր վիրուսի բռնկումը,  ժամանել է Կանարյան կղզիների Թեներիֆե նահանգի Գրանադիլյա նավահանգիստ, որից հետո իրականացվել է ուղևորների իջեցում և հայրենադարձության չվերթներ դեպի նրանց բնակության երկրներ։

Մայիսի 12-ի դրությամբ գրանցվել է ընդհանուր 11 դեպք, որոնցից՝ 9-ը հաստատված, 2-ը հավանական։

Հայտնաբերված հիվանդները զբոսանավի ուղևորներ են կամ ունեցել են սերտ շփում նրանց հետ։ Հայրենադարձված ուղևորներն անցել են բժշկական զննում, նրանցից վերցվել են լաբորատոր նմուշներ, իսկ հետո հատուկ պայմաններով տեղափոխվել են մեկուսացման վայրեր, որտեղ բժշկական հսկողության ներքո կանցկացնեն կարանտինային շրջան։ Շարունակվում են նաև կոնտակտավորների հայտնաբերման, հետազոտման և բժշկական հսկողության աշխատանքները»,-տեղեկացնում են ՀՎԿԱԿ-ից։

Հայտնաբերված վիրուսը Անդերի հանտավիրուսն է՝ հանտավիրուսի միակ տեսակը, որը կարող է փոխանցվել մարդուց մարդ՝ հիմնականում սերտ և երկարատև շփման դեպքում։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) ընդհանուր բնակչության համար ռիսկը գնահատում են շատ ցածր։

Կարդացեք հոդվածը` EnglishРусскийTürkçe中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում