Մերձավոր Արևելք

Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը մտել է Ադենի ծոց

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը մտել է Ադենի ծոց

Մերձավոր Արևելք ուղարկված ֆրանսիական «Շառլ դը Գոլ» ավիակիրը կարճ ժամանակով մտել է Ադենի ծոցի Ջիբութիի նավահանգիստ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BFMTV հեռուստաալիքը։

Ինչպես մայիսի 6-ին հաղորդել է Ֆրանսիայի զինված ուժերի նախարարությունը, «Շառլ դը Գոլ» ավիակիրը և այն ուղեկցող նավերը տարածաշրջան են ուղարկվել Հորմուզի նեղուցում ազատ նավագնացության ապահովման ապագա առաքելությանը մասնակցելուն նախապատրաստվելու շրջանակներում։

«Իրադրությունը Հորմուզի նեղուցում գլոբալ հետևանքներ ունի», - հայտարարել են նախարարությունում՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Ֆրանսիան «հակամարտության կողմ չէ» և «հավատարիմ է մնում միջազգային իրավունքին ու ինքնիշխանությանը»։

Պաշտպանական գերատեսչությունը նշել է, որ տեղակայումը կոչված է «նախապես գնահատել տարածաշրջանային օպերատիվ իրադրությունը», ինչպես նաև «լրացուցիչ հնարավորություններ առաջարկել ճգնաժամին արձագանքելու համար»՝ տարածաշրջանային անվտանգությունը բարձրացնելու նպատակով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում